Գաղտնիության քաղաքականություն
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ «ՖԱՍԹ ԹԻՔԵԹ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ
1. Կարգավորման առարկան
1.1 - «Ֆասթ Թիքեթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ծառայությունների մատուցման հրապարակային պայմանագրով (այսուհետ՝ Պայմանագիր) սահմանվում է «Ֆասթ Թիքեթ» ՍՊԸ (այսուհետ՝ Ընկերություն) էլեկտրոնային հարթակով ծառայությունների մատուցման և դրանցից օգտվելու պայմանները։
2. Հիմնական հասկացություններ
2.1 - Էլեկտրոնային հարթակ (այսուհետ՝ Հարթակ, Կայք)՝ Ընկերության թողարկած www.fastticket.am կայք, որի միջոցով ներկայացվում է Միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն և հնարավորություն է ընձեռվում որոնել, ընտրել և գնել Միջոցառումների տոմսեր,
2.2 - Միջոցառում՝ Կազմակերպիչների կազմակերպած ժամանցային միջոցառում, համերգ, ներկայացում, ֆիլմ, ցուցահանդես, փառատոն կամ այլ իրադարձություն,
2.3 - Կազմակերպիչ՝ Ընկերության հետ համագործակցող ֆիզիկական կամ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է Միջոցառում և Ընկերության սահմանած կարգով Կայքի միջոցով ներկայացնում է Միջոցառման վերաբերյալ տեղեկատվությունը, ներառյալ՝ Միջոցառման տոմսերի ձեռքբերման արժեքը, առաջարկվող, առկա և սպառված տոմսերի քանակը,
2.4 - Տոմս՝ Միջոցառմանը մասնակցելու իրավունքը հավաստող էլեկտրոնային գրառումների ամբողջություն, որն Օգտագործողին տրամադրվում է՝ Կազմակերպչի սահմանած ձեռքբերման արժեքի վճարումը Ընկերության սահմանած կարգով կատարելուց հետո,
2.5 - Օգտագործող՝ Ընկերության սահմանած պայմաններով Ընկերության մատուցած ծառայություններից օգտվող անձ․
2.6 - Անձնական տվյալ` Օգտագործողին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի նույնականացնել անձի ինքնությունը,
2.7 - Անձնական տվյալների մշակում` Անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու, կամ մուտքագրելու, կամ համակարգելու, կամ կազմակերպելու, կամ պահպանելու, կամ օգտագործելու, կամ վերափոխելու, կամ վերականգնելու, կամ ուղղելու, կամ ոչնչացնելու, կամ այլ գործողություններ կատարելու հետ կապված ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ՝ անկախ իրականացման ձևից ու եղանակից, այդ թվում՝ ավտոմատացված, տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց,
2.8 - Անձնական տվյալների օգտագործում` գործողություն, որի ուղղակի կամ անուղղակի նպատակը կարող է լինել որոշումներ ընդունելը կամ կարծիք ձևավորելը, կամ իրավունքներ ձեռք բերելը, կամ իրավունքներ կամ արտոնություններ տրամադրելը, կամ իրավունքները սահմանափակելը կամ զրկելը, կամ այլ նպատակի իրագործումը, որոնք տվյալների սուբյեկտի կամ երրորդ անձանց համար առաջացնում կամ կարող են առաջացնել իրավական հետևանքներ կամ այլ կերպ առնչվել նրանց իրավունքներին և ազատություններին։
3. Ընդհանուր դրույթներ
3.1 - Պայմանագիրը, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, Ընկերության հայտարարած ծառայություններից օգտվելու պաշտոնական գրավոր հրապարակային առաջարկ է (այսուհետ՝ Օֆերտա)՝ ուղղված ֆիզիկական և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին։
3.2 - Ընդունելով Օֆերտան՝ Օգտագործողը հաստատում է, որ ամբողջությամբ ծանոթացել և անվերապահ ընդունում է Պայմանագրի անխտիր բոլոր պայմանները, դրույթները, ծառայություններից օգտվելու կանոնները, որոնք ներկայացված են Հարթակում (Օգտագործողը և Ընկերությունը՝ այսուհետ միասին Կողմեր):
3.3 - Ընկերությունը մատուցում է ծառայություններ, Օգտագործողն օգտվում է ծառայություններից՝ ՀՀ գործող օրենսդրության և Պայմանագրի պայմանների համաձայն:
3.4 - Ընկերությունը մատուցում է հետևյալ ծառայությունները (այսուհետ՝ Ծառայություններ)․
3.4.1 - Կազմակերպիչների հետ համագործակցության շրջանակներում վերջիններիս կազմակերպած Միջոցառումների ներկայացում Ընկերության Հարթակում,
3.4.2 - Միջոցառումների Տոմսեր որոնելու, ընտրելու և ձեռք բերելու հնարավորության ընձեռում Ընկերության Հարթակում։
3.5 - Ընկերությունը որևէ կերպ չի հանդիսանում Կազմակերպիչ։
3.6 - Տոմսի արժեքի սահմանմանը, առաջարկվող, սպառված և առկա Տոմսերի քանակին, Միջոցառման վերաբերյալ տեղեկատվությանը, դրա անցկացմանը, գնված Տոմսերի վերադարձին առնչվող բոլոր պարտավորությունները ծագում են Օգտագործողի և Կազմակերպչի միջև:
3.7 - Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Օֆերտայի 3.6 կետում նշված պարտավորությունների կատարման համար:
3.7.1 - Ընկերությունը իրավասություն և (կամ) պարտավորություն չունի Տոմսի ձեռքբերման գումարի վերադարձի հետ կապված հարաբերություններում՝ անկախ դրանց ծագման պատճառից:
3.7.2 - Ընկերությունը պատասխանատու չէ Օգտագործողի՝ Միջոցառման հետ կապված ակնկալիքների չիրագործման համար։
3.7.3 - Ընկերությունը իրավասու է քննել Օգտագործողի՝ Հարթակի գործարկման հետ կապված բողոք-առաջարկները։
3.7.4 - Պայմանագիրը և դրանից ծագող բոլոր հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:
3.7.5 - Կողմերի միջև ծագած վեճերը ենթակա են լուծման Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն
4. Պայմանագրի կնքումը (ակցեպտավորումը) և գործողության ժամկետը
4.1 - Պայմանագրի ակցեպտավորում (ընդունում) է համարվում Կայքում Ընկերության սահմանած կարգով Օգտագործողի հետևյալ գործողություններից որևէ մեկը․
4.1.1 - Միջոցառման որոնում,
4.1.2 - Միջոցառման ընտրություն,
4.1.3 - Կայքում գրանցում,
4.1.4 - Տոմսի ձեռքբերում։
4.2 - Պայմանագրի ակցեպտավորումը նշանակում է Պայմանագրի բոլոր պայմանների լիովին և անվերապահ ընդունում՝ առանց որևէ բացառության կամ սահմանափակման, և հավասարազոր է Կողմերի միջև գրավոր կնքված պարտադիր ուժ ունեցող պայմանագրին։
4.3 - Պայմանագրի ակցեպտավորումը ժամկետային սահմանափակում չունի։
4.4 - Պայմանագրի շրջանակներում բոլոր ծանուցումները կատարվում են էլեկտրոնային փոստի միջոցով և համարվում են պատշաճ ծանուցում:
4.5 - Պայմանագիրը կնքվում է անժամկետ։
4.6 - Պայմանագիրը կնքվում է հայերեն լեզվով: Օգտագործողի հարմարության համար Պայմանագիրը կարող է թարգմանվել ու հրապարակվել նաև այլ լեզուներով, ընդ որում՝ թարգմանության և հայերեն տարբերակի միջև անհամապատասխանության դեպքում գերակա է հայերեն տարբերակը:
4.7 - Ընկերությունն իրավունք ունի փոփոխել Պայմանագրի պայմանները՝ դրանք Օգտագործողին ներկայացնելով Կայքում: Ընդ որում՝ շարունակելով օգտվել Ընկերության ծառայություններից՝ Օգտագործողը համաձայնություն է տալիս պայմանների փոփոխություններին:
5. Կայքից օգտվելու կանոններ
5.1 - Ընկերության և Կազմակերպիչների հարաբերությունները կարգավորվում են պայմանագրային հիմունքներով, ինչպես նաև Պայմանագրի դրույթներով։
5.2 - Կազմակերպիչը տրամադրում է Միջոցառումների վերաբերյալ ստույգ տեղեկատվություն, որը Կայքում տեղադրվում է Ընկերության սահմանած և միմյանց հետ փոխհամաձայնեցված կարգով ու պայմաններով։
5.3 - Օգտագործողը Միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունը ստանում, Տոմս գնում է՝ հետևելով Կայքում սահմանված հրահանգներին։
5.4 - Տոմսի հստակ արժեքը տեղադրվում է Կայքում, և Միջոցառում ընտրելով ու վճարում կատարելով՝ Օգտագործողը համաձայնում է տվյալ արժեքով Տոմս ձեռք բերել Կազմակերպչից։
5.5 - Տոմսի ձեռքբերման վճարումը կատարվում է Կայքում սահմանված եղանակներից որևէ մեկն ընտրելով ու հետևելով հրահանգներին։
5.6 - Օգտագործողի՝ իր տվյալների մուտքագրմամբ Ընկերությանը ուղարկած գնման հրահանգը Կողմերի համար պատշաճ և բավարար է՝ Օգտագործողին նույնականացնելու համար։
5.7 - Տոմսի ձեռքբերման վճարումը կատարելուց հետո Ընկերությունը Տոմսն ուղարկում է Օգտագործողի տրամադրած էլեկտրոնային փոստին: Ընդ որում՝ Ընկերությունը պատասխանատու չէ Օգտագործողի սխալ և (կամ) չգործող էլեկտրոնային հասցեի մուտքագրման պատճառով Տոմսը Օգտագործողին չհասնելու համար։
6. Իրավունքներ և պարտականություններ
6.1 - Ընկերությունն իրավունք ունի`
6.1.1 - Պայմանագրով սահմանված տվյալները չտրամադրելու կամ դրանք տրամադրելուց հրաժարվելու դեպքում սահմանափակել, դադարեցնել կամ արգելափակել Կայքի հասանելիությունը Օգտագործողի և (կամ) Կազմակերպչի համար,
6.1.2 - առանց նախնական ծանուցման դադարեցնել, կասեցնել, մասնակի սահմանափակել, արգելափակել Օգտագործողի և (կամ) Կազմակերպչի հասանելիությունը Կայքին, եթե հիմնավոր կասկած ունի, որ ․ա) Օգտագործողը և (կամ) Կազմակերպիչը խախտել է ՀՀ օրենսդրությունը և (կամ) Պայմանագիրը, բ) Օգտագործողի և (կամ) Կազմակերպչի գործողությունները ուղղակի կամ անուղղակի սպառնալիք են Կայքի և (կամ) երրորդ անձանց համար,
6.1.3 - փոփոխել Հարթակի աշխատանքի կազմակերպման ձևը, բովանդակությունը, պայմանները,
6.1.4 - մերժել Օգտագործողի գնման հրահանգի իրականացումը, եթե վերջինիս ներկայացրած տվյալները բավարար չեն տվյալ հրահանգը կատարելու համար,
6.1.5 - դադարեցնել կամ ժամանակավորապես կասեցնել Հարթակի գործարկումը և (կամ) իրականացնել տեխնիկածրագրային բարելավման աշխատանքներ,
6.1.6 - Միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունը օգտագործել մարքեթինգային նպատակներով,
6.1.7 - Օգտագործողներին ուղարկել գովազդային և տեղեկատվական հաղորդագրություններ և (կամ) ծանուցումներ՝ Հարթակում վերջիններիս մուտքագրած հեռախոսահամարով և (կամ) էլեկտրոնային փոստի հասցեով։
6.2 - Ընկերությունը պարտավոր է․
6.2.1 - ապահովել Հարթակի անխափան աշխատանքը՝ իր իրավասությունների և վերահսկողության շրջանակներում,
6.2.2 - Կազմակերպչի հետ պայմանավորվածության շրջանակներում Կայքում տեղադրել վերջինիս տրամադրած Միջոցառման վերաբերյալ տեղեկատվությունը,
6.2.3 - իրականացնել Օգտագործողի գնման հրահանգը՝ Պայմանագրով սահմանված կարգով,
6.2.4 - վճարում կատարելուց հետո Տոմսն ուղարկել Օգտագործողի մուտքագրած էլեկտրոնային հասցեին,
6.2.5 - ապահովել Օգտագործողի՝ Կայքում գրանցման տվյալների վերականգնում և (կամ) փոփոխում,
6.2.6 - ապահովել տվյալների գաղտնիության պահպանում՝ Պայմանագրի 7-րդ գլխով սահմանված կարգով
6.2.7 - քննել Հարթակի գործարկման հետ կապված Օգտագործողի բողոք-առաջարկները։
6.3 - Օգտագործողն իրավունք ունի․
6.3.1 - օգտվել Հարթակի ծառայություններից՝ Պայմանագրի պայմանների համապատասխան,
6.3.2 - ստանալ տեղեկություններ՝ Միջոցառման, Կազմակերպչի և Տոմսի արժեքի վերաբերյալ,
6.3.3 - գնել և ստանալ Միջոցառման տոմս՝ գրանցվելով Կայքում կամ առանց գրանցման,
6.3.4 - գրանցվել Կայքում, վերականգնել և (կամ) փոփոխել գրանցման տվյալները,
6.3.5 - ստանալ գովազդային և տեղեկատվական հաղորդագրություններ և (կամ) ծանուցումներ՝ Հարթակում իր մուտքագրած հեռախոսահամարով և (կամ) էլեկտրոնային փոստի հասցեով։
6.4 - Օգտագործողը պարտավոր է․
6.4.1 - Հարթակից օգտվել Պայմանագրի դրույթներին համապատասխան,
6.4.2 - պահպանել Հարթակ մուտքի իր տվյալների գաղտնիությունը,
6.4.3 - տրամադրել գործող էլեկտրոնային հասցե,
6.4.4 - նախքան Տոմս գնելը ծանոթանալ Միջոցառման վերաբերյալ տեղեկատվությանը,
6.4.5 - Հարթակն օգտագործել միայն անձամբ իր և այն անձի համար, ում անունից նա իրավունք ունի հանդես գալ օրենքով սահմանված կարգով․ առանց օրինական հիմքերի երրորդ անձանց անունից հանդես գալը, երրորդ անձանց տվյալների օգտագործումը արգելվում է, և Ընկերությունը պատասխանատու չէ Օգտագործողի կամ երրորդ անձանց պատճառված վնասի, տվյալների կորստի համար,
6.4.6 - Տոմսի ձեռքբերման գումարի վերադարձի համար դիմել բացառապես Կազմակերպչին և վերջինիս հետ պարզել վերադարձման հետ կապված հարաբերությունները։
6.5 - Կազմակերպիչն իրավունք ունի Ընկերության հետ պայմանագրային հարաբերությունների շրջանակներում․
6.5.1 - Հարթակում ներկայացնել իր կազմակերպած Միջոցառումը,
6.5.2 - Հարթակի միջոցով վաճառել Տոմսեր։
6.6 - Կազմակերպիչը պարտավոր է․
6.6.1 - ներկայացնել իր կազմակերպած Միջոցառման վերաբերյալ հավաստի տվյալներ,
6.6.2 - սահմանել Տոմսի արժեք,
6.6.3 - տրամադրել առաջարկվող, սպառված և առկա Տոմսերի վերաբերյալ ստույգ ու ամբողջական տվյալներ,
6.6.4 - Տոմսի ձեռքբերման գումարի վերադարձի համար Օգտագործողի դիմելու դեպքում վերջինիս հետ պարզել վերադարձման հետ կապված հարաբերությունները։
7. Գաղտնիության քաղաքականություն
7.1 - Ընկերությունը հավաքագրում է այն Անձնական տվյալները, որոնք Օգտագործողը տրամադրել է Հարթակում գրանցվելիս և (կամ) Տոմս գնելիս, կամ Կազմակերպիչը տրամադրել է Միջոցառումը ներկայացնելիս, մասնավորապես՝
ա) - ֆիզիկական անձի անուն, ազգանուն,
բ) - էլեկտրոնային փոստի հասցե,
գ) - հեռախոսահամար,
դ) - անհատ ձեռնարկատիրոջ անվանում,
ե) - իրավաբանական անձի անվանում,
զ) - իրավաբանական անձի ՀՎՀՀ,
է) - իրավաբանական անձի գործունեության հասցե։
7.2 - Ընկերությունը մշակում է Անձնական տվյալները՝ կիրառելի օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:
7.3 - Ընկերությունը երաշխավորում է իր հավաքագրած տեղեկատվության գաղտնիության ապահովումը։
7.4 - Ընկերությունը կարող է իրականացնել Անձնական տվյալների մշակում (այդ թվում՝ հավաքագրում, ամրագրում, մուտք համակարգում կամ պահպանություն, օգտագործում, փոփոխություն/ուղղում, վերականգնում, փոխանցում, արգելափակում կամ ոչնչացում կամ այլ գործողություններ)՝ իր բնականոն գործունեության ապահովման նպատակով, այդ թվում`
7.4.1 - Օգտագործողին և Կազմակերպչին ծառայությունների մատուցման
7.4.2 - Օգտագործողի, Կազմակերպչի հետ հաղորդակցվելու և համագործակցելու,
7.4.3 - ներքին նպատակների համար, ինչպես՝ աուդիտը, տվյալների վերլուծությունը և ուսումնասիրությունը,
7.4.4 - իրավապահ մարմինների հետ համագործակցության շրջանակերում
7.5 - Ընկերությունը պահպանում է Անձնական տվյալները՝
7.5.1 - այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտ է Հաճախորդներին տրամադրել իրենց պահանջած ծառայություններից օգտվելու հնարավորություն
7.5.2 - ՀՀ օրենսդրությամբ սահմանված ցանկացած այլ ժամկետով։
7.6 - Ընկերությունն օգտագործում է անվտանգության մի շարք միջոցներ և տեխնոլոգիաներ՝ Անձնական տվյալները չարտոնված մուտքից, օգտագործումից, բացահայտումից, փոփոխումից կամ ոչնչացումից պաշտպանելու համար՝ համաձայն տվյալների պաշտպանության և գաղտնիության կիրառելի օրենսդրության։
7.7 - Անձնական տվյալները պահպանվում են պաշտպանված ցանցերում և հասանելի են միայն սահմանափակ թվով անձանց, ովքեր նշված համակարգերի հասանելիության հատուկ իրավունք ունեն և պարտավորված են պահպանել տեղեկությունների գաղտնիությունը:
7.8 - ընկերության աշխատակիցները պարտավոր են պահպանել անձնական տվյալների գաղտնիությունը և՛ անձնական տվյալների մշակմանն առնչվող ծառայողական կամ աշխատանքային պարտականությունները կատարելիս, և՛ դրա ավարտից հետո։ Սույն կետի խախտման դեպքում Ընկերության աշխատակիցները ենթարկվում են պատասխանատվության՝ Ընկերության ներքին իրավական ակտերով սահմանված կարգով։
7.9 - Հաճախորդները հարկ է պաշտպանեն իրենց գաղտնաբառը, համակարգիչը, հեռախոսը կամ այլ սարքեր՝ չարտոնված մուտքից, և համատեղ օգտագործման համակարգչով աշխատանքն ավարտելիս համոզվեն, որ համակարգից դուրս են եկել։ Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Հաճախորդի անփութության հետևանքով Անձնական տվյալներին չարտոնված հասանելիության համար։
7.10 - Օգտագործողն իրավունք ունի․
7.10.1 - պահանջել հասանելիություն Ընկերության կողմից պահվող իր Անձնական տվյալներին,
7.10.2 - պահանջել իր Անձնական տվյալների վերականգնում, ուղղում, Անձնական տվյալների մշակման դադարեցում,
7.10.3 - տվյալների պաշտպանության իրավասու մարմնին բողոք ներկայացնել, եթե գաղտնիության իր իրավունքները խախտվել են, կամ եթե նա տուժել է Անձնական տվյալների անօրինական մշակման արդյունքում։
7.11 - Եթե Օգտագործողն առարկում է Անձնական տվյալների մշակմանը կամ մշակման համաձայնություն է տվել և այնուհետ որոշել է հեռացնել կամ պահանջել դադարեցնել Անձնական տվյալների մշակումը, նման դեպքում Ընկերությունը կարող է դադարեցնել նրան ծառայությունների մատուցումը։
7.12 - Ընկերության Կայքը կարող է պարունակել այլ կայքերի և (կամ) հավելվածների հղումներ: Ընկերությունը չի վերահսկում և պատասխանատու չէ այլ կայքերի և (կամ) հավելվածների բովանդակության և գաղտնիության քաղաքականության համար:
7.13 - Ընկերությունն օգտագործում է cookie ֆայլեր` Կայքի և դրանով մատուցվող ծառայությունների բարելավման համար։ Cookie ֆայլերը տառերի և թվերի շարքից բաղկացած փոքր ֆայլեր են, որոնք պահպանվում են Հաճախորդի սարքում՝ վեբ կայքեր և (կամ) Բջջային հավելվածներ այցելելիս: Դրանք հնարավորություն են տալիս տվյալ Օգտագործողին տարբերել այլ օգտվողներից: Cookie ֆայլերը չեն կարող կիրառվել որպես ծածկագիր կամ օգտագործվել վիրուսներ փոխանցելու համար, չեն կարող Ընկերությանը տալ Օգտագործողի սարքի կոշտ սկավառակ մուտքի հնարավորություն, և Ընկերությանը չի կարող հասանելի լինել Օգտագործողի սարքի կոշտ սկավառակի վրա պահպանվող որևէ տեղեկություն։
7.14 - Եթե Օգտագործողը չի ցանկանում Կայք այցելելիս ստանալ cookie ֆայլեր, կարող է փոփոխել իր զննարկիչի (բրաուզեր) և (կամ) բջջային սարքի կարգավորումները՝ սահմանափակելով կամ արգելափակելով cookie ֆայլերը։
7.15 - Ընկերության Կայքում cookie ֆայլերի տվյալները կարող են օգտագործվել տարբեր նպատակներով, մասնավորապես՝
7.15.1 - Օգտագործողին տալիս են Կայքում անվտանգ մուտքի ու տեղաշարժի, թույլատրելի ծառայություններից օգտվելու հնարավորություններ,
7.15.2 - Ընկերությանը տեղեկություն են տալիս Օգտագործողի նախընտրությունների վերաբերյալ՝ Կայքում վերջինիս նախկին կամ ընթացիկ գործողությունների հիման վրա, ինչը հնարավորություն է տալիս բարելավել մատուցվող ծառայությունների որակը՝ դրանք դարձնելով առավել անհատականացված:
8. Ընկերության վավերապայմանները
Հասցե` ք. Երևան, Գ. Հովսեփյան 32/6
ՀՎՀՀ` 00522372
Վեբ-կայք` www.fastticket.am
Էլ.հասցե` info@fastticket.am
Անվանում` «Ֆասթ Թիքեթ» ՍՊԸ
Հեռախոսահամար՝ (+374) 10 510 050